Իսկոն կարող է տեղափոխվել «Ման. Սիթի», թեև կուզենար խաղալ «Բարսելոնայում»
25/03/2016 12:59

Նմանատիպ
Մադրիդի ««Ռեալի» կիսապաշտպան Իսկոն մրցաշրջանի ավարտին կհեռանա ակումբից, վստահեցնում է «El Mundo Deportivo»-ն։
«Արքայական ակումբի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը դժգոհ են Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի խաղից և որոշել են նրան տրասֆերի հանել։ Աղբյուրը տեղեկություններ ունի, որ Իսկոն տեղափոխվելու է «Մանչեսթեր Սիթի», թեև կցանկանար հանդես գալ «Բարսելոնայում»։ Սակայն չի բացառվում, որ մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը որոշի ամեն դեպքում նրան պահել «Ռեալում»։
Ընթացիկ մրցաշրջանում Իսկոն Պրիմերայի 25 հանդիպման է մասնակցել, հեղինակել 2 գոլ և 7 գոլային փոխանցում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում