Ռամոսը հեռացել է Իսպանիայի հավաքականի ճամբարից
25/03/2016 13:57
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը լքել է Իսպանիայի հավաքականի ճամբարը Իտալիայի դեմ ընկերական հանդիպման ժամանակ (1:1) ստացած վնասվածքի պատճառով: Այս մասին հայտնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Հաղորդվում է, որ Ռամոսը մեջքի ցավեր է ունեցել, և ազգային ընտրանու մարզչական շտաբը որոշել է նրան թույլ տալ վերադառնալ ակումբի տրամադրության տակ, որտեղ նա կշարունակի ապաքինվել վնասվածքից։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը չէր կարողացել ավարտել հանդիպումը՝ փոխարինվելով 46-րդ րոպեին։
Այսպիսով, Սերխիո Ռամոսը բաց կթողնի Իսպանիայի և Ռումինիայի հավաքականների միջև ընկերական հանդիպումը, որը նախատեսված է մարտի 27-ին Կլուժեում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում