Կազմակերպվում է Սերգեյ Լավրովի այցը Բաքու. ՌԴ ԱԳՆ

Կազմակերպվում է Սերգեյ Լավրովի այցը Բաքու. ՌԴ ԱԳՆ

Կազմակերպվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյլ Լավրովի այցը Բաքու:Այս մասին, ինչպես ռուսաստանյան ԶԼՄ-ները, Մոսկվայում կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Կարող եմ ասել, որ նման այց մշակվում է, երբ ադրբեջանական կողմի հետ որոշվի ժամկետը, մենք կհայտարարենք եւ’ այցի ժամկետի, եւ’ բովանդակության մասին», -ասել է Զախարովան:ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը փետրվարին հայտնել էր Բաքվում Իրանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում ծրագրվելու մասին:

Նրա խոսքով` այդ հանդիպմանը պետք է քննարկվեն Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հետ կապված հարցերը: Դրանից հետո Բաքու եւ Թեհրան էր ժամանել ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը: Ենթադրվում է, որ բանակցությունների գլխավոր հարցերը պետք է հանդիսանան Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ Հյուսիս-Հարավ տրանսպորտային տարածաշրջանային նախագծերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում