Պետականաշինությունը հավերժ գործընթաց է և բոլոր սերունդների առաքելությունը. Արմեն Աշոտյան

Պետականաշինությունը հավերժ գործընթաց է և բոլոր սերունդների առաքելությունը. Արմեն Աշոտյան

Պետություն կերտելու ճանապարհը բոլոր սերունդների առաքելությունն է: Կոմիտասի այգու պանթեոնում ՀՀ նախկին վարչապետի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին, թե այսօր ունե՞նք այն Հայաստանը, որի մասին երազում էր ու որի համար պայքարում էր Անդրանիկ Մարգարյանը:

«Գուցե կտր ուկ հնչի, բայց մեր 4.5 հազար տարվա պատմության ընթացքում դեռ չենք կերտել այն Հայաստանը, որտեղ գոնե մեկ սերունդ ապրել է: Եվ այս տեսակետից պետականաշինությունը հավերժ գործընթաց է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Աշոտյանը:

Նա հավելեց, որ այսօր կարող ենք խոսել ընթացիկ բազմաթիվ խնդիրների մասին:

«Բայց եթե շեշտը դնում ենք արժեհամակարգի վրա, հատուկ ընդգծելի է, որ արժեհամակարգային տեսակետից ոչ մի կենցաղային և ընթացիկ քաղաքական ու տնտեսական խնդիր չի կարող համեմատվել այն արժեհամակարգի հետ, որը մենք ունենք պետություն կառուցելիս»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում