«Ամստերդամ Արենան» կարող է անվանակոչվել ի պատիվ Կրույֆի
25/03/2016 14:22

Նմանատիպ
«Այաքսի» տնային մարզադաշտը՝ «Ամստերդամ Արենան», կարող է անվանափոխվել։
Ինչպես հաղորդում է «Voetbal International»-ը, «Այաքսի» և Հոլանդիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրույֆի մահվան հետ կապված՝ մայրաքաղաքային ակումբի մարզադաշտը կարող է ստանալ «Թռչող հոլանդացու» անունը։
Այդ նախաձեռնությունն արդեն քննարկվել է Ամստերդամի քաղաքապետի հետ և դրական եզրակացություն ստացել։ Այն գործարկելու համար մնացել է ստանալ «Այաքսի» բաժնետերերի հավանությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում