Մեսսի. Կարողացանք հաղթանակ տանել պարտվելիս

Մեսսի. Կարողացանք հաղթանակ տանել պարտվելիս

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Չիլիի հավաքականի նկատմամբ տոնած կամային հաղթանակի մասին (2:1) ԱԱ-2018-ի որակավորման փուլի շրջանակներում։

-Չիլիացիներն ամեն խաղում դաշտում ներդնում են բոլոր ուժերը։ Մենք շատ բարդ մրցակցի դեմ էինք խաղում բարդ մարզադաշտում։ Կարողացանք բնավորություն ցուցադրել և հաղթել նման իրավիճակում, երբ պարտվում էինք 0:1 հաշվով։

Երեքշաբթի օրը մեզ ևս մեկ լարված հանդիպում է սպասվում Բոլիվիայի հետ։ Այլևս չենք կարող մեզ թույլ տալ տանը միավորներ կորցնել.-նշել է Մեսսին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում