ԱՄՆ-ում շուրջ 7 մլն անօդաչու կօգտագործվի մինչեւ 2020 թվականը. FAA

Նմանատիպ
Մինչեւ 2020 թվականը շուրջ յոթ միլիոն անօդաչու թռչող ապարատներ կօգտագործվեն ԱՄՆ-ում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի համերկրային վարչության (FAA) մամուլի տեղեկագրում, որը հրապարակվել է կազմակերպության կայքում:
«Ամենադինամիկ աճն սպասվում է ավիացիոն այն հատվածում, որը վերբերում է անօդաչու թռչող ապարատներին: Սպասվում է, որ սիրողական եւ առեւտրային անօդաչուների ընդհանուր վաճառքները 2016 թվականի 2,5 միլիոն նշագծից 2020 թվականին կաճեն մինչեւ 7 միլիոն»,- ասված է փաստաթղթում:
FAA-ի տվյալներով՝ սիրողական անօդաչուների վաճառքները կարող են 2016 թվականի 1,9 միլիոնից 2020 թվականին աճել մինչեւ 4,3 միլիոն: Իրենց հերթին առեւտրային նպատակներով օգտագործվող անօդաչուների վաճառքները 2016 թվականի 600 հազարից 2020 թվականին կաճեն մինչեւ 2,7 միլիոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում