Իրանը Total-ին թույլատրել Է շահագործել Հարավային Ազադեղան նավթի հանքավայրը

Իրանը Total-ին թույլատրել Է շահագործել Հարավային Ազադեղան նավթի հանքավայրը

Ֆրանսիայի Total ընկերությունը եւ Իրանի National Iranian Oil Co. (NIOC) պետական ընկերությունը Հարավային Ազադեղան նավթի հանքավայրի շահագործման գաղտնի փաստաթուղթ են ստորագրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեին:

Փաստաթղթի ստորագրումը թույլ է տալիս սկսել հանքավայրի տեխնիկական հետազննությունները, ասել է նախարարը:

Նախքան Իրանի նկատմամբ պատժամիջոցների սահանումը Total-ը նաեւ եղել է երկրի գազի հանքավայրերի յուրացման ակտիվ մասնակիցը:

Փետրվարին տեղեկացվել է, որ NIOC-ը Ֆրանսիայի Total-ի հետ ստորագրել է նավթի մատակարարման պարտավորագիր: Այդ պարտավորագիրը Total-ին թույլ կտա Իրանից գնել օարական 150 – 200 հազար բարել նավթ, հաղորդել Է «Ինտերֆաքսե-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում