Հայ ձյուդոիստներն անհաջող են մեկնարկել Թբիլիսիի Գրան պրիում

Նմանատիպ
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում մեկնարկել է Օլիմպիական խաղերի վարկանիշային Գրան պրին: Մրցումային առաջին օրը մրցագորգ էին դուրս եկել Գարկ Հարությունյանը (60 կգ), Ֆերդինանտ Կարապետյանը (66 կգ) և Ժաննա Ստանկևիչը (52 կգ):
Ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, 60 կգ քաշային Գարիկ Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել է թուրք Ահմեդ Շահին Քաբային, 66 կգ քաշային Ֆերդինանտ Կարապետյանը պարտվել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Արսեն Գալստյանին, իսկ 52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչը, ով մեկնարկային գոտեմարտում առավելության էր հասել Իսրայելի ներկայացուցիչ Ռոնի Շվարցի նկատմամբ, հաջորդ գոտեմարտում զիջել է իտալացի Օդետե Գյուֆրիդային:
Հավելենք, որ մարտի 26-ին պայքարի մեջ կմտնեն Արսեն Ղազարյանը (73 կգ), Անդրանիկ Չափարյանը և Ռաֆայել Դավթյանը (81 կգ):
Հետևեք մեզ նաև Telegram-ում