Բելգիան ԻՊ-ին հարվածներ կհասցնի ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կազմում
25/03/2016 17:21

Նմանատիպ
Բելգիան հավաստում Է ԱՄՆ-ի հրամանատարությամբ գործող կոալիցիայի կազմում ԻՊ-ին («Իսամական պետություն») ավիահարվածներ հասցնելու մտադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել է երկրի վարչապետ Շառլ Միշելը:
«Դուք նաեւ գիտեք, որ Նիդեռլանդների հետ համաձայնության շրջանակներում մենք կվերսկսենք մեր F16-երի առաքելությունը, մենք բանավեճեր կանցկացնենք խորհրդարանում եւ կառավարությունում՝ որոշելու համար, թե հնարավոր է արդյոք այդ F16-երի մանդատի ընդլայնումը»,- ասել է Միշելը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ համատեղ հրավիրված մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ կարեւոր է հասկանալ, թե Բելգիան ԱՄՆ-ի հետ համատեղ ինչ օգտակար դեր կարող է խաղալ միջազգային կոալիցիայի շրջանակներում, որը տեղում պայքարում է ԻՊ-ի դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում