Գերմանիայում երկու կասկածյալների են ձերբակալել բրյուսելյան ահաբեկչության գործով

Գերմանիայում երկու կասկածյալների են ձերբակալել բրյուսելյան ահաբեկչության գործով

Գերմանիայի ոստիկանությունը երկու մարդու Է ձերբակալել Բրյուսելում կատարված մի շարք ահաբեկչական գործողություններին մեղսակցության կասկածանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 25-ին հայտնել Է Der Spiegel հանդեսը:Մասնավորապես, կասկածյալներից մեկը դեռ մարտի 23-ին ձերբակալվել Է Մայնի Ֆրանկֆուրտի մերձակայքում: Նրա ձեռքի հեռախոսը SMS-հաղորդագրություններ Է պարունակել, որոնք ուղարկվել Էին Բրյուսելի մետրոյում պայթյունից երեք րոպե առաջ: Դրանցում անունով հիշատակվում Է ահաբեկիչներից մեկը՝ Խալիդ Էլ Բաքրաուին, եւ «վերջ» բառը՝ ֆրանսերեն:

Գերմանիայի ՆԳ նախարարությունում հրաժարվել են մեկնաբանել հանդեսի տեղեկատվությունը:Մարտի 22-ին երեք պայթյուն է տեղի ունեցել Բելգիայի մայրաքաղաքում: Թագավորության առողջապահության նախարարության նախնական տվյալների համաձայն՝ դրանք 31 մարդու կյանք են խլել, 316 հոգի վերքեր են ստացել, նրանցից 121-ը գտնվում են հիվանդանոցներում: Մարտի 24-ին երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակն առավելագույն չորրորդից իջեցվել Է երրորդ մակարդակ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում