Տիգրան Սարգսյանը Բելառուսի վարչապետի հետ քննարկել է եվրասիական ինտեգրացման հրատապ հարցերը

Տիգրան Սարգսյանը Բելառուսի վարչապետի հետ քննարկել է եվրասիական ինտեգրացման հրատապ հարցերը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) նախագահ Տիգրան Սարգսյանը մարտի 24-ին Մինսկում հանդիպում Է ունեցել Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԵԱՏՀ-ի մամուլի տեղեկագրին, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են եվրասիական ինտեգրացման հրատապ հարցերը եւ զարգացման գերակայությունները:

Բելառուսի կառավարության ղեկավարը շնորհավորել Է Տիգրան Սարգսյանին ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահի պաշտոնում նշանակվելու առթիվ եւ հաջողություններ մաղթել աշխատանքում: Նա նշել Է, որ դա պատասխանատու պաշտոն Է ոչ դյուրին ժամանակաշրջանում:

«Այժմ Դուք Եվրասիական տնտեսական միության գլխավոր գործադիր մարմնի ղեկին եք»,-ընդգծել Է Կոբյակովը: Բելառուսի վարչապետը հավաստիացրել Է, որ Բելառուսը պատրաստ Է իր ներուժով աջակցել ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահին:

Իր հերթին Տիգրան Սարգսյանը շնորհակալություն Է հայտնել Անդրեյ Կոբյակովին շնորհավորանքի համար եւ նշել, որ նրա խոսքերը մեծապես պարտավորեցնող են, եւ ինքը «աշխատելու Է արդարացնել վստահությունը»:

Տիգրան Սարգսյանը պատմել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի գործունեության հիմնական ուղղությունների մասին, նշելով որ դրանցից մեկը Եվրասիական տնտեսական միության երկրների արդյունաբերական համագործակցությանն օժանդակելն Է: Ինչպես նշել Է Սարգսյանը, ԵԱՏՄ-ի միջազգային գործունեությունը, այդ թվում՝ ազատ առեւտրի գոտիների վերաբերյալ համաձայնագրերի կնքման ուղղությամբ, կնպաստի Միության երկրներից արտադրանքի արտահանմանը, ներդրումների ներգրավմանը եւ, ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ-ի երկրների, այդ թվում՝ Բելառուսի, տնտեսությունների աճին՝ առեւտրատնտեսական հարաբերութ յունների դիվերսիֆիկացման համար արդյունավետ պայմանների ստեղծման ճանապարհով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում