Չինաստանում բացվում Է առաջին Դիսնեյլենդը
Նմանատիպ
Շանհայի Դիսնեյլենդը մուտքի տոմսերի վաճառքը կսկսի մարտի 28-ին տեղական ժամանակով ժամը 00:01-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են զվարճալիքների զբոսայգու վարչակազմում:
Սա Disney ամերիկյան հայտնի ընկերության՝ ՉԺՀ-ի տարածքում առաջին եւ աշխարհում վեցերորդ թեմատիկ զբոսայգին Է: Դրա պաշտոնական բացումը նշանակված Է հունիսի 16-ին, նշում Է «Սինհուա» գործակալությունը:
Զբոսայգու հիմնական մասի համար տոմսերի արժեքը սովորական օրերին կկազմի 370 յուան (շուրջ 57 դոլար), առավելագույն բեռնվածության օրերին՝ 499 յուան (76 դոլար):
Ինչպես նշվում Է ամերիկյան Դիսնեյլենդի կայքում, մեկ օրվա տոմսերի գինն սկսվում Է 95 դոլարից:
Վերլուծաբանների կարծիքով՝ աշխատանքի առաջին տարվա ընթացքում զվարճալիքների զբոսայգին կընդունի 11,5 միլիոն այցելուների, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում