Վարուժան Սուքիասյան. Փորձարկումների մեջ ենք
Նմանատիպ
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստան-Բելառուս ընկերական խաղից (0:0) մեր ընտրանու գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
«Գոռ Մալաքյանն ու Դավիթ Մանոյանն իրենց արդարացրեցին: Գեղամ Ղադիմյանն ավելի կրեատիվ ֆուտբոլիստ է, դրա համար որոշեցինք նրան հնարավորություն տալ, բայց Դավիթ Արշակյանին էլ դեռ հնարավորություն կտանք, ժամանակ ունենք:
Առաջին խաղակեսում որոշակի կաշկանդվածություն կար, իսկ երկրորդում ավելի լավ խաղացինք: Հենց երկրորդ կեսում ստեղծեցինք գոլային պահերի մեծ մասը:
Հավաքականի կազմը ես չեմ որոշում: Ես նայում եմ այն տղաներին, ովքեր պատրաստ են և իմ տեսադաշտում են: Լիազորությունների հարցում ես և ֆեդերացիայի նախագահը ընդհանուր ենք, սակայն կազմի, մարտավարության ընտրությունը կատարում է միայն գլխավոր մարզիչը»,-ասաց Վարուժան Սուքիասյանը:
Հարցին, թե ճի՞շտ է, որ մարզիչը ցանկացել է Յուրա Մովսիսյանին, Ռոբերտ Արզումանյանին և Գևորգ Կասպարովին տեսնել հավաքականում, բայց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը թույլ չի տվել, հնչեց հետևյալ պատասխանը. «Վաղ է այդ մասին խոսել, փորձարկումների մեջ ենք: Եկեք այդ հարցին հեռվից նայենք: Թողեք աշխատենք»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում