Աշոցքում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է զգացվել
26/03/2016 11:35
![Աշոցքում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է զգացվել](https://times.am/v3/wp-content/uploads/2016/03/81c4ab791d82e368cafe65623939695a.jpg)
Նմանատիպ
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մարտի 26-ին տեղական ժամանակով ժամը 00.11-ին (Գրինվիչի ժամանակով` մարտի 25, 20.11-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 41.090 և արևելյան երկայնության 43.880 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի, Աշոցք գյուղից 5 կմ հյուսիս-արևելք) և օջախի 10 կմ խորությամբ 2.3 մագնիտուդով երկրաշարժ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:Երկրաշարժը զգացվել է Աշոցքում 3 բալ ուժգնությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում