Բրյուսելի օդանավակայանի քարտեզը գտել են Փարիզի ահաբեկչության կազմակերպիչի Աթենքի բնակարանում
26/03/2016 12:22
Նմանատիպ
Բրյուսելի օդանավակայանի քարտեզը գտել են Աթենքում՝ Փարիզի ահաբեկչությունների կազմակերպիչներից Աբդելհամիդ Աբաուդի բնակարանում: Այս մասին հայտնել է Belga գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Բրյուսելի օդանավակայանի գծագրերը և սխեման եղել են Աբդելհամիդ Աբաուդի Աթենքի բնակարանում հայտնաբերված համակարգչում ու թվային կրիչում», – նշել է գործակալությունը:
Հունաստանի դատախազությունը բելգիական գործակալության տեղեկատվությունը դեռ չի հաստատել. Sky լրատվակայքը գրում է, որ տեղեկության փոխանակման հարցում Բելգիայի և Հունաստանի իշխանությունների միջև խնդիրներ կան:
Հիշեցնենք, որ Աբդելհամիդ Աբաուդը սպանվել էր Փարիզի ահաբեկչություններից հետո նոյեմբերի 18–ին Սեն Դենի շրջանում իրականացված ֆրանսիական հատուկ ջոկատայինների գործողությունների ընթացքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում