Հարություն Մերդինյանը` մարմնամարզության աշխարհի գավաթակիր

Հարություն Մերդինյանը` մարմնամարզության աշխարհի գավաթակիր

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Մերդինյանը դարձավ մարմնամարզության աշխարհի գավաթակիր:

Քաթարում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում Մերդինյանը, նժույգթափերում հավաքելով 15.675 միավոր, գրավեց առաջին տեղը: Երկրորդ և երրորդ տեղերում հաջորդաբար խորվաթ Ռոբերտ Սելիգման և ադրբեջանցի Օլեգ Ստեպկոն են:

Օղակների վարժությունում Հայաստանի ներկայացուցիչներ Վահագն Դավթյանը երկրորդ տեղում է, Արթուր Թովմասյանը` երրրորդ:

Հավելենք, որ մարտի 26-ին պայքարի մեջ կմտնի Արթուր Դավթյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում