Սիրիայի բանակը Պալմիրայի հին ամրոցի վրայից հանել է ԻՊ-ի դրոշը և այրել
26/03/2016 14:13
Նմանատիպ
Պալմիրայում թեժ մարտեր են ընթանում: «Անապատի բազեներ» կամավորական ջոկատի զինվորները կարողացել են ամրապնդվել ամրոցի տակ գնվող բնակելի թաղամասում, հայտնում է ՌԻԱ նովոստին: Միաժամանակ, հայտնի է դարձել, որ սիրիական բանակի զինյալները պոկել են Պալմիրայի բարձունքում` հին ամրոցի մոտ կախված «Իսլամական պետության» դրոշը, որից հետո Սիրիայի կառավարական ուժերի մարտիկները և աշխարհազորայիններն այրել են այն: Իհարկե, դեռ չի հաջողվում միջնաբերդի վրա տեղադրել սիրիական դրոշը, քանի որ ահաբեկիչները տանկերից, զենիթային համակարգերից և ականանետներից անընդհատ կրակոցներ են արձակում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում