Անգլիան կամային հաղթանակ տոնեց Գերմանիայի նկատմամբ (տեսանյութ)
27/03/2016 01:45
Նմանատիպ
Գերմանիայի և Անգլիայի հավաքականների ընկերական խաղում Ռոյ Հոջսոնի սաները կամային հաղթանակ տոնեցին. Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2:3 հաշվով:
Ընդհանուր առմամբ հավասար պայքարում անցած առաջին կեսի վեջնամասում Բունդեսթիմի կազմում գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Թոնի Կրոսը: Երկրորդ խաղակեսի մեկնարկում Մարիո Գոմեսը կրկնապատկեց Գերմանիայի առավելությունը:
61-րդ րոպեին հիանալի խաղաց «Տոտենհեմի» առաջատարներից Հարի Քեյնը և կրճատեց հաշվի տարբերությունը: 74-րդ րոպեին «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին հավասարեցրեց հաշիվը, իսկ հաղթական գոլը 91-րդ րոպեին խփեց Էրիկ Դայերը:
Ընկերական հանդիպում
Գերմանիա – Անգլիա՝ 2:3
Գոլերը՝ Կրոս 43′, Գոմես 57′ – Քեյն 61′, Վարդի 74′, Դայեր 90+1′