Եղանակը կցրտի 8-10 աստիճանով
Նմանատիպ
Հայաստանի շրջանների զգալի մասում մարտի 28-29-ը ժամանակ առ ժամանակ, 30-31-ն՝ առավելապես արևելյան շրջաններում, ապրիլի 1-ին՝ Սյունիքում, հնարավոր են տեղումներ: Քամին կլինի հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, մարտի 27-29-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում‵ մինչև 15-20 մ/վրկ արագությունը: Մարտի 28-29-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
Ինչպես տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, օդի ջերմաստիճանը 27-29-ը ցերեկը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով. Նվազագույն գիշերային ջերմաստիճանը՝ -4…+1 կդիտվի Շիրակի, Գեղարգունիքի և Կոտայքի մարզերում, Արագածոտնի և Վայոց ձորի մարզի լեռներում։
Երևանում մարտի 30-ի, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 31-ին հնարավոր է անձրև: Մարտի 26-29-ին հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-18 մ/վրկ: Օդի գեիշերային նվազագույն ջերմաստիճանը կկազմի +1…+3։
Հետևեք մեզ նաև Telegram-ում