Բակո Սահակյանը Մարտունու Սուրբ Ներսես Մեծ եկեղեցում մասնակցել է Սուրբ Հարության տոնի պատարագին

Բակո Սահակյանը Մարտունու Սուրբ Ներսես Մեծ եկեղեցում մասնակցել է Սուրբ Հարության տոնի պատարագին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին այցելել է Մարտունի քաղաք եւ Սուրբ Ներսես Մեծ եկեղեցում մասնակցել Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցված պատարագին:

Նախագահը ներկա է գտնվել նաեւ քաղաքի կենտրոնական հրապարակում Սուրբ Հարության տոնի կապակցությամբ կազմակերպված տոնական մրցույթ-փառատոնին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը կարեւորել է նման միջոցառումների կազմակերպումը՝ նշելով, որ այն շոշափելի դերակատարություն ունի ազգային ավանդույթների պահպանման եւ շրջկենտրոններում մշակութային կյանքի աշխուժացման գործում:

Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում