Նադալ. Ջոկովիչն իսկապես արժանի է այս հաջողություններին
Նմանատիպ
Աշխարհի հինգերորդ ռակետ Ռաֆայել Նադալը կարծում է, որ սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը լիովին արժանի է վերջին տարիների հաջողություններին:
-Վերջին երկու տարիներին մեր մարզաձևում մեկ առաջատար կա: Սա շատ երկար ժամկետ է, բայց Նովակն իսկապես արժանի է այս հաջողություններին: Աստղեր հարկավոր են, քանի որ այնքան էլ լավ չէ, երբ ամեն շաբաթ նոր թենիսիստ է հաղթում: Մարդիկ պետք է ճանաչեն ֆավորիտներին և սիրեն նրանց՝ անընդհատ այս կամ այն թենիսիստին նախապատվություն չտալով: Միևնույն ժամանակ լավ է, որ կան տարբեր խաղաոճեր ունեցող թենիսիստներ, ովքեր կարող են հաղթել խոշոր մրցաշարերում: Այդպես եղել է վերջին 10-12 տարիներին,-Նադալի խոսքը մեջբերված է «Tennis World»-ից:
Նշենք, որ Ռաֆայել Նադալը մասնակցում էր Մայամիի մրցաշարին, սակայն երկրորդ շրջանի՝ Դամիր Ջումխուրի հետ խաղում իրեն վատ զգաց և հրաժարվեց պայքարից, իսկ Նովակ Ջոկովիչը շարունակում է պայքարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում