Ռոնալդու. Ցանկանում եմ՝ որդիս ինձ նման թոփ-ֆուտբոլիստ դառնա

Ռոնալդու. Ցանկանում եմ՝ որդիս ինձ նման թոփ-ֆուտբոլիստ դառնա

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, որ շատ է ցանկանում՝ որդին՝ Կրիշտիանու կրտսերն իր նման ֆուտբոլիստ դառնա:

-Ցանկանում եմ, որ որդիս ֆուտբոլիստ դառնա: Կարծում եմ՝ նա անհրաժեշտ ամեն ինչ ունի մարզիկ դառնալու համար: Նա դեռ երեխա է, ընդամենը 5 տարեկան է, բայց արդեն շատ է սիրում ֆուտբոլը: Կրիշտիանուն միշտ գնդակով է խաղում, նրան դա դուր է գալիս: Չեմ ցանկանում նրան ինչ-որ բան ստիպել, ամեն ինչ պետք է բնական լինի, բայց ցանկանում եմ, որ նա թոփ-ֆուտբոլիստ դառնա, ինչպես իր հայրը,-Ռոնալդուի խոսքը մեջբերված է «Marca»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում