Մեսսի. Ֆուտբոլում ոչինչ չես կարող երաշխավորել
Նմանատիպ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հերթական անգամ հայտարարել է, որ այլ ակումբում հանդես գալու մտադրություն չունի:
-Ինձ դուր են գալիս Անգլիայի և Իտալիայի առաջնությունները, հետևում են թոփ-խաղերին, բայց, ինչպես արդեն ասել եմ, մտադիր եմ խաղալ «Բարսելոնայում» և այստեղ ավարտել եվրոպական կարիերաս: Կարծիքս փոխելու անհրաժեշտություն չի լինի՝ չնայած ֆուտբոլում ոչինչ չես կարող երաշխավորել, այստեղ ամեն ինչ փոխվում է մեկ օրվա ընթացքում,-Մեսսիի խոսքը մեջբերած է «Marca»-ից:
Արգենտինացի ֆուտբոլիստը նաև նշել է, թե որ մարզիչն է իր կյանքում մեծ դերակատարություն ունեցել:
-Շատ մարզիչներից եմ սովորել, բայց ինձ համար ամենակարևոր մարզիչը եղել է Ֆրանկ Ռայկարդը: Եթե նա ինձ չվստահեր և չհրավիրեր առաջին թիմ, գուցե այդպես էլ այստեղ չհայտնվեի: Նա հավատաց ինձ և ճիշտ պահի ընդգրկեց հիմնական կազմում,-ասել է Մեսսին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում