Հավակնորդների մրցաշար. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կարյակինի հետ
Նմանատիպ
Մոսկվայում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի չեմպիոնի Հավակնորդների մրցաշարի 13-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց առաջատարներից Սերգեյ Կարյակինի հետ: Գրոսմայստերները պարտիան ավարտեցին 101-րդ քայլին:
Տուրի մյուս պարտիաներում Ֆաբիանո Կարուանան ոչ-ոքի է խաղացել Պյոտր Սվիդլերի հետ, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը միավորը կիսել է Անիշ Գիրիի հետ պարտիայում, իսկ Հիկարու Նակամուրան հաղթել է Վեսելին Թոփալովին:
Հավակնորդների մրցաշար, 13-րդ տուր
- Վիշվանաթան Անանդ – Անիշ Գիրի՝ 0.5:0.5
- Լևոն Արոնյան – Սերգեյ Կարյակին՝ 0.5:0.5
- Վեսելին Թոփալով – Հիկարու Նակամուրա՝ 0:1
- Ֆաբիանո Կարուանա – Պյոտր Սվիդլեր՝ 0.5:0.5
Այս տուրից հետո Կարյակինը և Կարուանան ունեն 7.5-ական միավոր, Անանդը՝ 7, Նակամուրան, Գիրին, Արոնյանը, Սվիդլերը՝ 6.5, իսկ Թոփալովը՝ 4: 14-րդ տուրում կայանալու են Սվիդլեր-Անանդ, Գիրի-Թոփալով, Նակամուրա-Արոնյան, Կարյակին-Կարուանա պարտիաները:
Հիշեցնենք, որ մրցաշարի հաղթողը նոյեմբերին մրցելու է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում