ԱՊՀ-ի երկրների զինուժերի շտաբների պետերը քննարկում են համագործակցության ծրագրերը
Նմանատիպ
Մինչեւ 2020 թվականը ԱՊՀ-ի երկրների ռազմական համագործակցության հայեցակարգի իրագործումը եւ 2017 թվականին Համագործակցության պետությունների զինված ուժերի համատեղ միջոցառումների անցկացման հարցերն են քննարկվելու ԱՊՀ-ի մասնակից պետությունների զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի՝ մարտի 28-ին Մինսկում բացվող նիստում: Այդ մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության եւ տեղեկատվության վարչությունում:
«Այսօր Մինսկում ՌԴ զինուժերի գլխավոր շտաբի պետի՝ ՌԴ պաշտպանության առաջին փոխնախարար բանակի գեներալ Վալերի Գերասիմովի նախագահությամբ կկայանա ԱՊՀ-ի մասնակից պետությունների զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նիստը»,- ասել են պաշտպանության նախարարությունում: Այստեղ նշել են, որ քննարկման է դրվելու 11 հարց, որոնք վերաբերում են ԱՊՀ-ի մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների ռազմական համագործակցության տարբեր ուղղությունների:
ԱՊՀ-ի շտաբների պետերի կոմիտեի աշխատանքին կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի պատվիրակությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում