Բակո Սահակյանն ընդունել է ՀՀՇ ներկայացուցիչներին
28/03/2016 11:44
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին ընդունել է Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) պատվիրակությանը՝ կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը կարեւորել է Հայաստանի քաղաքական ուժերի հետ տարբեր հարցերի շուրջ մշտական քննարկումները՝ ընդգծելով դրանց օգտակարությունը երկու հայկական հանրապետությունների համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում