Բրյուսելի օդանավակայանն աշխատանքը կվերսկսի մարտի 30-ից ոչ շուտ

Բրյուսելի օդանավակայանն աշխատանքը կվերսկսի մարտի 30-ից ոչ շուտ

Մարտի 22-ի ահաբեկչությունից հետո փակված Բրյուսելի օդանավակայանն աշխատանքը կվերսկսի մարտի 30-ից ոչ շուտ, իսկ մարտի 29-ին այնտեղ կանցկացվի պայթյուններից հետո տեղադրված ժամանակավոր կոնստրուկցիաների ստուգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է օդանավակայանի վարչակազմը:

«Շենքի եւ ժամանակավոր ենթակառուցվածքի ստուգումը կանցկացվի մարտի 29-ին: Օդանավակայանում տեղի կունենան ընդգրկուն ստուգումներ, որոնց ընթացքում «չվերթի գրանցում կանցնեն» օդանավակայանի շուրջ 800 աշխատակիցներ»,- ասված է հայտարարության մեջ: Դրանում նաեւ նշվում է, որ վերջին օրերին վարչակազմը գնահատել է թերմինալի ենթակառուցվածքի վիճակը եւ վերլուծել աշխատանքի վերսկսման տարբեր սցենարներ:

Մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուն է որոտացել Բրյուսելի օդանավակայանում, եւս մեկը՝ մետրոյի «Մալբեկ» կայարանում: Ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ ահաբեկչական գրոհների հետեւանքով զոհվել է 31 մարդ, տուժել է 340 հոգի, այդ թվում՝ 40 պետությունների քաղաքացիներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում