Ճանապարհաշինարարները բացել են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը

Ճանապարհաշինարարները բացել են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ճանապարհաշինարարների կատարած լայնածավալ աշխատանքների արդյունքում Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը մարտի 28-ի ժամը 11:30-ն բացվել է: Ինչպես տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում