Մեսսի. Ռոնալդուն արժանի է եղել իր բոլոր «Ոսկե գնդակներին»

Մեսսի. Ռոնալդուն արժանի է եղել իր բոլոր «Ոսկե գնդակներին»

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ընդգծել է, որ Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն բոլոր դեպքերում արժանիորեն է ստացել լավագույն ֆուտբոլիստին տրվեղ «Ոսկե գնդակը»

-Բոլոր դեպքերում, երբ Ռոնալդուն ստացել է «Ոսկե գնդակը», նա արժանի է եղել այդ կոչմանը։ Մարզիչների, ֆուտբոլիստների ևլրագրողների քվեարկությամբ է ՖԻՖԱ-ն որոշում հաղթողին։ Նա միշտ բացարձակապես արդարացիորեն և արժանիորեն է ստացել այդ մրցանակը,-ասել է արգենտինացի ֆուտբոլիստը «Marca»-ի փոխանցմամբ։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն տարվա լավագույն ֆուտբոլիստին տրվող մրցանակը ստացել է 3 անգամ, իսկ Մեսսին՝ 5:

Հետևեք մեզ նաև Telegram-ում