Սերխի Ռոբերտո. «Ռեալի» դեմ խաղում փորձելու ենք մեր ֆուտբոլը ցուցադրել

Սերխի Ռոբերտո. «Ռեալի» դեմ խաղում փորձելու ենք մեր ֆուտբոլը ցուցադրել

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն հայտարարել է, որ ջանք չեն խնայելու Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի՝ «Ռեալի» հետ տնային խաղում հաղթանակ տանելու համար:

-Չգիտենք, թե «Ռեալն» ինչ վիճակում կայցելի «Կամպ Նոու»: Եթե իմանայինք, մեր աշխատանքը շատ ավելի հեշտ կլիներ: Ամեն դեպքում փորձելու ենք մեր ֆուտբոլը ցուցադրել: Հաղթանակ տանելու համար պետք է ջանք չխնայենք: Այժմ «Բարսելոնայի» համար յուրաքանչյուր հանդիպում համարժեք է եզրափակչի,-Ռոբերտոյի խոսքը մեջբերված է «Cadena Cope»-ից:

«Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը կայանալու է ապրիլի 2-ին: Այժմ կատալոնական թիմը 76 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեալը» երրորդ հորիզոնականում է (66 միավոր):

Հետևեք մեզ նաև Telegram-ում