Պալմիրայի վերականգնումը կպահանջի հինգ տարի. Սիրիայի հնությունների դեպարտամենտ
Նմանատիպ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունների հետեւանքով ավերված սիրիական Պալմիրա քաղաքի վերականգնման աշխատանքները կտեւեն հինգ տարի:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Սիրիայի հնությունների եւ թանգարանների դեպարտամենտի հրապարակված հայտարարության մեջ, որը մեջբերում է AFP-ն:
«Եթե մենք ստանանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հավանությունը, ապա մեզ հինգ տարի կպահանջվի, որպեսզի վերականգնենք ավերված եւ վնասված հուշարձանները»,- հայտարարել է սիրիական գերատեսչության ղեկավար Մամուն Աբդել Քերիմը:
Սիրիայի զինված ուժերը ռուսական եւ սիրիական օդուժի աջակցությամբ մարտի 27-ին ազատագրել են Թադմորը (արաբական անվանումը՝ Պալմիրա):
Հին քաղաքը, որը ճանաչված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն, ԻՊ-ն գրավել էր 2015 թվականի մայիսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում