Սերգեյ Կարյակինը՝ Հավակնորդների մրցաշարի հաղթող
28/03/2016 20:40
Նմանատիպ
Մոսկվայում ավատվեց շախմատի աշխարհի չեմպիոնի Հավակնորդների մրցաշարը, որի հաղթող դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինը: Վերջին տուրի կենտրոնական պարտիայում Կարյակինը սպիտակներով 42-րդ քայլին հաղթեց Ֆաբիանո Կարուանային և 8.5 միավորով գրավեց առաջին տեղը:
Վերջին տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի հետ, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը միավորը կիսեց Պյոտր Սվիդլերի հետ, իսկ Անիշ Գիրին՝ Վեսելին Թոփալովի:
Հավակնորդների մրցաշար, 14-րդ տուր
- Սերգեյ Կարյակին – Ֆաբիանո Կարուանա՝ 1:0
- Հիկարու Նակամուրա – Լևոն Արոնյան՝ 0.5:0.5
- Պյոտր Սվիդլեր – Վիշվանաթան Անանդ՝ 0.5:0.5
- Անիշ Գիրի – Վեսելին Թոփալով՝ 0.5:0.5
Մրցաշարային աղյուսակ
- Կարյակին – 8.5 միավոր
- Կարուանա – 7.5
- Անանդ – 7.5
- Նակամուրա – 7
- Արոնյան – 7
- Գիրի – 7
- Սվիդլեր – 7
- Թոփալով – 4.5
Այսպիսով, 2016-ի նոյեմբերի 10-30-ը, Նյու-Յորքում տեղի կունենա շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի և Սերգեյ Կարյակինի միջև:
Հետևեք մեզ նաև Telegram-ում