Հնարավոր է՝ Ալբան բաց թողնի «Ռեալի» հետ խաղը

Հնարավոր է՝ Ալբան բաց թողնի «Ռեալի» հետ խաղը

«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան, հնարավոր է, չմասնակցի Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի՝ «Ռեալի» հետ ապրիլի 2-ին կայանալիք խաղին:

Ինչպես հաղորդում է «RAC1»-ը, Ալբան ոտնաթաթի վնասվածք է ստացել Ռումինիա-Իսպանիա (0:0) ընկերական հանդիպման ժամանակ: Վաղը ֆուտբոլիստը բուժզննում կանցնի, որից հետո պարզ կդառնան ապաքինման ժամկետները:

Հավելենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ժորդի Ալբան մասնակցել է 23 խաղի, կատարել է 4 գոլային փոխանցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում