Բրյուսելի ահաբեկիչներից մեկը ներկայացել է «Ինտերի» նախկին ֆուտբոլիստի անունով

Բրյուսելի ահաբեկիչներից մեկը ներկայացել է «Ինտերի» նախկին ֆուտբոլիստի անունով

Բրյուսելի մետրոյում մարտի 22-ին տեղի ունեցած պայթյունի հեղինակ, մահապարտ ահաբեկիչ Հալդ ալ Բաքրուին այլ անուն է օգտագործել։

Ինչպես հայտնի է դարձել «La Gazzetta dello Sport» պարբերականին, ալ Բաքրուին ներկայացել է «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Իբրահիմ Մաարուֆիի անունը։ Նա այդ անունով բնակարան է վարձակալել մետրոյի մոտակայքում։

Մաարուֆին երկու տարի հանդես է եկել միլանյան ակումբի կազմում։

Հիշեցնենք, որ Բրյուսելում ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ, վիրավորվել՝ ավելի քան հարյուրը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում