Լառնակայի օդանավակայան նախատեսվող թռիչքները տեղափոխվել են Պաֆոս

Լառնակայի օդանավակայան նախատեսվող թռիչքները տեղափոխվել են Պաֆոս

Եգիպտական առևանգված ուղևորատար ինքնաթիռի կողմից Կիպրոսի Լառնակա օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո դեպի այդտեղ նախատեսվող բոլոր թռիչքները տեղափոխվել են Պաֆոսի օդանավակայան: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ի գործընկեր կիպրական CNA գործակալությունը:

«Հերմես» օդանավակայանների ցանցից հայտնել են, որ եթե իրադրությունը չշտկվի և Լառնակայի օդանավակայանը չբացվի, ապա այդտեղից իրականացվելիք որոշ թռիչքներ կիրականացվեն Պաֆոսի օդանավակայանից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում