Վացկեն հայտնել է՝ որ դեպքում կվաճառեն Օբամեյանգին

Վացկեն հայտնել է՝ որ դեպքում կվաճառեն Օբամեյանգին

Դորտմունդի «Բորուսսիայի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը չեն անհանգստանում թիմի հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգի հնարավոր տեղափոխության շուրջ շշուկների առատությունից։ Այդ մասին ասել է ակումբի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն։ Վերջերս շատ է խոսվում այն մասին, որ մրցաշրջանի ավարտից հետո գերմանական ակումբի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։

-Պատահական չէ, որ մենք Օբամեյանգի պայմանագիրը երկարաձգել ենք մինչև 2020 թվականը։ Ձգտում ենք այնպես անել, որ նա ապագայում էլ շատ գոլեր խփի «Բորուսսիայի» կազմում։ Եթե որևէ ակումբ նրա համար իրոք առաջարկի 100-120 միլիոն եվրո, ապա գուցե մենք կդիտարկենք այդ առաջարկությունը։ Բայց ամենաշատը մենք կցանկանայինք նրա հետ կրկին պայմանագիրը երկարաձգել,-ասել է Վացկեն «Kicker»-ի փոխանցմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում