A320-ի առեւանգիչն ինքնաթիռից չորսէջանոց նամակ է դուրս նետել իր նախկին կնոջ համար

A320-ի առեւանգիչն ինքնաթիռից չորսէջանոց նամակ է դուրս նետել իր նախկին կնոջ համար

Եգիպտացի Իբրահիմ Սամահան, որը գրավել է A320 ինքնաթիռը եւ ստիպել անձնակազմին՝ այն իջեցնել Կիպրոսի Լառնակա քաղաքի օդանավակայանում, օդանավից նամակ է դուրս նետել իր նախկին կնոջ՝ Կիպրոսի բնակչուհի Մարիա Պարասխուի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Վիմա» հունական թերթը:

«Իբրահիմ Սամահան ինքնաթիռից նամակ է դուրս նետել կիպրական ոստիկանությանն ուղղված կից գրությամբ, որպեսզի նա այդ նամակը փոխանցի իր նախկին կնոջը,- նշում է հրատարակությունը:– Չորս Էջանոց նամակը գրված է արաբերեն: Առեւանգիչի նախկին կինը ոստիկանների ուղեկցությամբ ժամանել է օդանավակայան եւ փորձում է խոսել նրա հետ: Հաղորդվում է, որ Սամահան կամ արդեն քաղաքական ապաստան է խնդրել Կիպրոսում, կամ պատրաստվում է խնդրել»:

Ինքնաթիռում որպես պատանդներ են մնում անձնակազմի անդամները, ինչպես նաեւ «երեք բրիտանացիներ, իտալացի եւ իռլանդացի»,- գրում է հրատարակությունը, նշելով, որ մնացած ուղեւորներն ազատ են արձակված եւ գտնվում են օդանավակայանի սրահում: Ազատվածների թվում են՝ Ալեքսանդրյան ուղղափառ եկեղեցու երկու միտրոպոլիտներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում