Կասիլյաս. Պերեսի հետ այլևս չեմ շփվում
![Կասիլյաս. Պերեսի հետ այլևս չեմ շփվում](https://times.am/v3/wp-content/uploads/2016/03/a60c19fd3e1238fe164773c1733e96ab.jpg)
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը, որը հիմա հանդես է գալիս «Պորտուում», միշտ եղել է այն կարծիքին, որ «սերուցքայինների» նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը կարող դառնալ մարզիչ։ Վերջինս Իսպանիայի առաջնության18-րդ տուրից ղեկավարում է թիմը՝ փոխարինելով Ռաֆայել Բենիտեսին, ում հեռացրել էին աշխատանքից ոչ գոհացուցիչ արդյունքների համար։
-Այո, ես պատկերացնում էի Զիդանին մարզչի դերում։ Նա եղել է Անչելոտիի օգնականը, և ես գիտեի, որ նա կարող է քայլ անել դեպի առաջ։ Կցանկանայի, որ նրա գործերը հաջողվեն,- Կասիլյասի խոսքն է մեջբերում «Cadena Ser»-ը։
«Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի վերաբերյալ Կասիլյասն ասել է.
-Ես նրա հետ այլևս չեմ շփվել։
Կասիլյասը պորտուգալական գրանդի շարքերն է համալրել ընթացիկ մրցաշրջանից առաջ։ Իսպանիայում շատերը համոզված են, որ «Ռեալից» հեռանալ նրան ստիպել է հենց Պերեսը՝ տրամադրելով նրա դեմ երկրպագուների մի մասին և լրատվամիջոցներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում