Ալյասկայում տասնյակ ավիաչվերթեր են չեղարկվել հրաբխի ժայթքման պատճառով

Ալյասկայում տասնյակ ավիաչվերթեր են չեղարկվել հրաբխի ժայթքման պատճառով

ԱՄՆ-ի Ալյասկայի նահանգում տասնյակ ավիաչվերթեր են չեղարկվել այն բանից հետո, երբ Ալեուտյան կղզիներում գտնվող Պավլովի հրաբուխը ավելի վաղ մոխրի սյուն է արտանետել ծովի մակերեւույթից շուրջ 6 հազար մետր բարձրության վրա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Alaska Airlines ավիաընկերությունը հայտնել է Ալյասկայի ուղղությամբ 40-ից ավելի չվերթերի չեղարկման մասին: Տեղական եւս մի քանի ավիաընկերություններ նույնպես դադարեցրել են իրենց թռիչքները: Ընդամենը տարերքի պատճառով իրենց պլանները հարկադրված են եղել փոփոխել շուրջ 4 հազար ուղեւորներ:

Ինչպես նշվում է, ուժգին քամիների պատճառով Ալյասկայի հարավային վերջավորության մերձակայքում գտնվող հրաբխից առաջացած մոխրի ամպը 650 կիլոմետր տարածվել է դեպի թերակղզու խորքը: Ավիաընկերություններում ակնկալում են, որ մոտավորապես մեկ օրից իրենց կկարողանան վերսկսել ընդհատված հաղորդակցությունը:

Պավլովի հրաբուխն սկսել է ժայթքել մարտի 27-ին (Երեւանի ժամանակով մարտի 28-ին): Այս առնչությամբ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը հայտարարել Է սպառնալիքի ամենաբարձր՝ կարմիր, մակարդակ, որը ներկայացնում Է դրա ժայթքումն ավիացիայի համար: Նշվում է, որ հրաբխին ամենամոտ բնակավայրը՝ Քոլդ Բեյը, գտնվում Է դրանից 60 կիլոմետր դեպի հարավ – արեւմուտք:

Պավլովի հրաբուխն առավել ակտիվներից մեկն Է Ալյասկայի նահանգում, դիտարկումների ընթացքում գրանցվել են դրա ավելի քան 40 ժայթքումներ: Վերջին անգամ հրաբուխն «արթնացել է» 2014 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում