Թուրքիայից Եվրամիություն միգրացիոն հոսքը կտրուկ կրճատվել է. ԵՀ

Թուրքիայից Եվրամիություն միգրացիոն հոսքը կտրուկ կրճատվել է. ԵՀ

Թուրքիայի տարածքով Եվրամիություն փախստականների հոսքը կտրուկ կրճատվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 29-ին այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ներկայացուցիչ Նատաշա Բերտոն Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:

«Թուրքիայից Հունաստան միգրացիոն հոսքի կտրուկ կրճատումը հուսադրում է: Անցյալ շաբաթ ժամանել է հազարից պակաս մարդ, մինչդեռ նախորդ շաբաթներին միջին հաշվով օրական երկու հազար փախստական էր ժամանում»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ ներկայում ԵՄ-ն եւ Թուրքիան աշխատում են այն համաձայնագրի իրագործման վրա, որն ընդունվել է մարտի 17 – 18-ը Բրյուսելում կայացած գագաթնաժողովում: «Անօրինական միգրանտների վերադարձումը Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ ռեադմիսիայի համաձայնագրի շրջանակներում շարունակվում է, 76 անօրինական միգրանտներ են վերադարձվել մարտի 24-ին, 71-ը՝ մարտի 25-ին: Այդ գործընթացը շարունակվում է»,- նշել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում