ՌԴ-ն շուրջ հարյուր սակրավորների է ուղարկում Պալմիրա

ՌԴ-ն շուրջ հարյուր սակրավորների է ուղարկում Պալմիրա

Պալմիրայի ականազերծման գործողությունը կտեւի առնվազն մի քանի ամիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 29-ին ՏԱՍՍ-ին հայտնել է ռազմադիվանագիտական մի աղբյուր:

«Մարտի 29-ին ավելի վաղ հայտնի է դարձել, որ ռուսաստանցի սակրավորների առաջին խմբերն արդեն ուղարկվել են Սիրիա: Ենթադրվում է, որ գործողությունը կտեւի առնվազն մի քանի ամիս»,-ասել է նա:

Սակրավորները պետք է ականազերծեն ոչ միայն քաղաքի պատմական մասը, այլեւ բնակելի թաղամասերը, ինչպես նաեւ Պալմիրայի մատույցները:

Մարտի 28-ին Ռուսաստանի զինուժերի Գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը հայտնել է, որ Ռուսաստանից արագ կերպով Սիրիա են փոխադրվում սակրավորներ՝ ռոբոտներով եւ վարժեցված շներով: Նա հրավիրել է նաեւ մյուս երկրներին՝ միանալու Պալմիրայի ականազերծմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում