Ադրբեջանը ՀԱՀ-ից 5 մլն դոլարի զենք է գնել
29/03/2016 20:17
Նմանատիպ
Հարավային Աֆրիկայի Հանրապետությունը 2015 թվականին Ադրբեջանին 5,1 մլն դոլարի զենք է վաճառել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասվում է ՀԱՀ-ի սովորական սպառազինության վերահսկողության գծով ազգային կոմիտեի հրապարակած զեկույցում:
Նշվում է, որ ՀԱՀ-ը Ադրբեջանին վաճառել է 1,7 մլն դոլարի զրահամեքենաներ, 1 մլն դոլարի ծանր սպառազինություն եւ 2,4 մլն դոլարի ծանուցող սարքավորումներ:
ՀԱՀ-ն անցյալ տարի ընդհանուր առմամբ 174 մլն դոլարի զենք է վաճառել: Ադրբեջանին զուգահեռ, ՀԱՀ-ը զենք է մատակարարել այնպիսի հակամարտությունների գոտիներ, ինչպիսիք են Քենիան, Իրաքը, Նիգերիան եւ Բուրունդին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում