Բելգիայի խորհրդարանն ահաբեկչական սպառնալիքը բարձրացրել է մինչեւ առավելագույն չորրորդ մակարդակ
29/03/2016 21:42
Նմանատիպ
Բելգիայի խորհրդարանն ահաբեկչական սպառնալիքը բարձրացրել է մինչեւ առավելագույն մակարդակ, ինչը կապված է մարտի 22-ին Բրյուսելում իրականացված ահաբեկչական գործողությունների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ տեղեկատվությունը ՏԱՍՍ-ի թղթակցին հաստատել են հենց խորհրդարանում:
Դրա հետ մեկտեղ, «ոչ մի ուղղակի սպառնալիք չկա»,- ասել է նրա ներկայացուցիչը: «Դա կապված է այսօր անցկացվող մի շարք միջոցառումների հետ: Կարծում եմ, որ վաղը մակարդակն արդեն կիջեցվի»,- ասել է նա:
Բելգիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը չորրորդ՝ առավելագույնի հասցվել մարտի 22-ի ահաբեկչական գործողություններից անմիջապես հետո: Սակայն արդեն մարտի 24-ին երկրի իշխանությունները որոշել էին վերադառնալ երրորդ մակարդակին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում