Կարեն Գրիգորյանը հաղթել է Դե Լա Ռոդայի միջազգային մրցաշարում

Կարեն Գրիգորյանը հաղթել է Դե Լա Ռոդայի միջազգային մրցաշարում

Իսպանիայում ավարտվել է ավանդական Դե Լա Ռոդա շախմատային միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցում էին 16 երկրի 300 շախմատիստ, այդ թվում՝ 16 գրոսմայստեր և 7 միջազգային վարպետ: Մասնակիցների թվում էր նաև գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը:

Կարեն Գրիգորյանը մրցաշարն անցավ առանց պարտության, 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր՝ նա դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց պերուացի գրոսմայստեր Գրանդա Զունիգա Խուլիոն, իսկ լավագույն եռյակը եզրափակեց իսպանացի գրոսմայստեր Պերես Կանդելարո Մանուելը:

Մրցաշարի վերջնական աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում