Ռաուլն այցելել է «Ռեալի» մարզաբազա (լուսանկարներ)

Ռաուլն այցելել է «Ռեալի» մարզաբազա (լուսանկարներ)

Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալես Բլանկոն այսօր այցելել է ակումբի մարզաբազա և շփվել է այս օրերին հավաքականների ճամբարներում չգտնվող ու ակումբում մարզվող ֆուտբոլիստների հետ:

Ռաուլը հանդիպել է գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի, ինչպես նաև Ռոբերտո Կարլոսի հետ, ով այժմ աշխատում է մադրիդյան ակումբի ակադեմիայում և հանդիասնում է գլխավոր թիմի և ակադեմիայի կապող օղակը՝ մադրիդյան ակումբի սաների մասին տեղեկություններ տրամադրելով գլխավոր թիմի մարզիչներին:

Հիշեցնենք, որ «Ռեալի» առաջիկա հանդիպումը կայանալու է ապրիլի 2-ին. մադրիդյան թիմն Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում արտագնա հանդիպում է անցկացնելու մրցաշարային աղյուսակի առաջատար «Բարսելոնայի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում