«Ինտեր ՌԱՕ»-ն կարող Է Վրաստանում վաճառել ակտիվների մի մասը

«Ինտեր ՌԱՕ»-ն կարող Է Վրաստանում վաճառել ակտիվների մի մասը

Ռուսաստանի «Ինտեր ՌԱՕ»-ն կարող Է Վրաստանում վաճառել ակտիվների մի մասը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ընկերությանը մոտ կանգնած մի աղբյուր: Նրա տեղեկատվությամբ՝ խոսքը վերաբերում Է «Մթքվարի Էներգետիկա» ձեռնարկությանը: Նա ճշել Է, որ քննարկվում են արտադրող ակտիվներ՝ Թբիլիսիի ՊՇԷԿ-ի երկու Էներգաբլոկները՝ 600 մեգավատ միագումար հզորությամբ: Մյուս ակտիվների մասին խոսք չկա: Ռուսաստանի ընկերության մամուլի ծառայությունում այս տեղեկավտությունը չեն հաստատում՝ պարզաբանելով, թե այս պահին նման գործարք չի եղել: Վրաստանի Էներգետիկայի նախարարությունը հավաստել Է վրացական կողմի հետ «Ինտեր ՌԱՕ»-ի բանակցությունների փաստը:

«Մենք հաստատում ենք, որ «Ինտեր ՌԱՕ»-ի եւ GIG-ի («Վրաստանի ինդուստրիալ խումբ) միջեւ բանակցություններ իրոք ընթանում են, սակայն վերջնական համաձայնագրերն առայժմ ստորագրված չեն»,- ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Վրաստանի Էներգետիկայի նախարարության մամուլի ծառայության ներկայացուցիչը:

«Վրաստանի ինդուստրիալ խումբը» մայր ընկերություն Է, որը միավորում եւ կառավարում Է շուրջ 40 ընկերություններ Էներգետիկայի, բնական պաշարների արդյունահանման եւ վերամշակման, շինանյութերի արտադրության, լոգիստիկայի, անշարժ գույքի, մեդիա-գործարարության եւ այլ ոլորտներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում