ԱԱ-2018. Կոլումբիան հաղթեց Էկվադորին, Բական՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)
30/03/2016 02:28
Նմանատիպ
Աշխարհի 2018 թվականի առաջնության՝ Հարավային Ամերիկայի հավաքականների ընտրական փուլի 6-րդ տուրում Կոլումբիայի հավաքականն առավելության հասավ Էկվադորի նկատմամբ:
Խոսե Պեկերմանի սաները երեք գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը՝ սեփականն ընդունելով մեկը: Կոլումբիացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Կարլոս Բական, մեկ գոլ խփեց Սեբաստյան Պերեսը, իսկ Էկվադորի հավաքականից հաշիվը կրճատեց Միկել Արոյոն:
Կոլումբիայի հավաքականն ընտրական փուլի 6 խաղում վաստակել է 10 միավոր, Էկվադորը՝ 13:
ԱԱ-2018, Հարավային Ամերիկա, ընտրական փուլ, 6-րդ տուր
Կոլումբիա – Էկվադոր՝ 3:1
Գոլերը՝ Բակա 15′, 67′, Պերես 48′ – Արոյո 90′