«Ժողովուրդ». ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը սկսել է վերանորոգել իր աշխատասենյակը
Նմանատիպ
««Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ ՀՀ կրթության և գիտության Նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը սկսել է վերանորոգել իր աշխատասենյակը։ ԿԳ նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանն այս առիթով «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասաց. «Քանի որ նախարարը նախագահի հետ ԱՄՆ-ում է, սա հարմար առիթ է աշխատասենյակը վերանորոգելու համար։ Նա դեռ նախարարության աշխատակիցներին ներկայացնելու ժամանակ հայտարարել էր, որ կփոխի գույները։ Հիմա աշխատասենյակի գույները փոխարինում է իր համար աշխատանքային, պարզ գույներով»։ Հիշեցնենք, որ ԿԳ նախարարությունը նոր է տեղափոխվել այս տարվա սկզբին շահագործման հանձնված ՀՀ կառավարության՝ Վազգեն Սարգսյան 3 հասցեում տեղակայված շենք։ Լևոն Մկրտչյանն էլ զբաղեցնում է նախկին նախարար Արմեն Աշոտյանի ճաշակով հարդարված և կահավորված աշխատասենյակը, որի առաջին օգտագործողն ինքն է, քանի որ նախկին «տերը» այդպես էլ չհասցրեց այն վայելել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում