Առեւանգված ինքնաթիռի ուղեկցորդուհին է Սեյֆ ադ Դին Մուստաֆային համոզել՝ հանձնվել իշխանություններին

Առեւանգված ինքնաթիռի ուղեկցորդուհին է Սեյֆ ադ Դին Մուստաֆային համոզել՝ հանձնվել իշխանություններին

Կիպրոսում եգիպտական ինքնաթիռի առեւանգման պատմության բարեհաջող վախճանը հնարավոր է դարձել առաջին հերթին հանրանավի անձնակազմի եւ, մասնավորապես, ինքնաթիռի ավագ ուղեկցորդուհի Յասին Սաբալի գրագետ գործողությունների շնորհիվ: Նա բանակցություններ է վարել EgyptAir ավիաընկերության A320 հանրանավն առեւանգողի հետ, հանրանավ, որն զավթվել էր մարտի 29-ի առավոտյան եւ վայրԷջք կատարել Լառնակայում (Կիպրոս): Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կահիրեի օդանավակայանում պատմել են ուղեւորները Կիպրոսից վերադառնալուց հետո:

Հենց ուղեկցորդուհին է համոզել առեւանգիչ Սեյֆ ադ Դին Մուստաֆային բաց թողնել ուղեւորների մեծ մասին, առաջին հերթին կանանց ու երեխաներին, եւ կամավոր հանձնվել իշանություններին: Ինչպես Եգիպտոսի զանգվածային լրատվամիջոցներին պատմել է հերոսուհին ինքը, հանցագործն «սպառնացել է գործի դնել պայթանյութը, եթե ինքնաթիռը մոտենա Կահիերին»:

Ինչպես հայտնել են Եգիպտոսի ՆԳ նախարարությունում, Սեյֆ ադ Դին Մուսաֆան հարուստ քրեական անցյալ եւ դատվածություն ունի: Ծնունդով Հելուանի նահանգից 58-ամյա եգիպտացին բազմիցս խնդիրներ է ունեցել օրենքի հետ:

Նրա նկատմամբ հարուցվել է մի քանի քերական գործ՝ կապված գողությունների, խարդախության, փաստաթղթերի կեղծման եւ թմրադեղերի հետ: Նրա գործունեության դրվագներից մեկը կապված է կեղծ ֆիրմայի ստեղծման հետ, որով նա քողարկվել է հանցագործություններ կատարելու համար: Ալեքսանդրիայում Բեյրութի համալսարանի մասնաճյուղի իրավունքի ֆակուլտետի շրջանավարտ Սեյֆ ադ Դին Մուստաֆան վատ չի գլուխ հանել իրավաբանությունից: Որոշ տվյալներով՝ նա հոգեկան խանգարում ունի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում